Sunday, 07 06 2026
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

Երևանում 27-ամյա երիտասարդը ոչ սթափ վիճակում վարելով «Օպել Աստրա»-ն շրջվել է

Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Էդգար Ռենյովը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 33ՕU 347 համարանիշի ավտոմեքենան, Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց ընթանալիս` թունելից դուրս գալիս ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ բախվել է բաժանարար բետոնե պատին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի (Կարմիր բերետներ) աշխատակիցները:

shamshyan.com-ը հայտնում է, որ վարորդը, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում, չէր ենթարկվում ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցներին: Ավտոմեքենայում հայտնաբերվել են նաև գարեջրի օգտագործված շշեր: shamshyan.com-ը հայտնում է, որ գրեթե 1 ժամ նրան համոզում էին, որ հասարակական կարգը չխախտի: Նրան անգամ չկարողացան կարգի հրավիրել դեպքի վայր ժամանած անձինք, ովքեր ներկայացան որպես վարորդի հարազատներ:

Այնուամենայնիվ, ոստիկանները նրան բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման տարածք: Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում