ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խոսքերը, որն Օբամային անվանել է ապաշնորհ գոլֆ խաղացող: WJMR ռադիոկայանին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ կհաղթեր Ջորդանին, եթե ավելի հաճախ մարզվեր:
«Անկասկած Մայքլն ինձնից շատ ավելի լավ է գոլֆ խաղում: Իհարկե, եթե ես 15 տարի օրական 2 անգամ մարզվեի, այսպես չէի ասի»,- ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ Ջորդանը քիչ տեղեկություններ ունի իր հաջողությունների մասին՝ նման հայտարարություն անելու համար: Նա չգիտի, որ բոլորովին վերջերս Օբաման սպորտային մեկնաբան Ահմադ Ռաշադի հետ միասին ընկերական խաղում հաղթել է բասկետբոլիստ Ալոնզո Մոուրնինգին:
Անցած շաբաթ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանն Օբամային անվանել է ապաշնորհ գոլֆիստ:
Միաժամանակ Ջորդանը նշել է. «Մի անհանգստացեք, ես երբևէ չեմ ասել, թե Օբաման մեծ քաղաքական գործիչ չէ։ Ես միայն ասել եմ, որ նա անպետք գոլֆիստ է»:
Հայտնի է, որ Օբաման Ջորդանի մեծ երկրպագուն է:








































