Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն երեկ 2 անպատասխան գնդակ է ուղարկել Ամստերդամի «Այաքս»-ի դարպասը:
Հյուրերի առաջատար Լիոնել Մեսսին դուբլ է ձևակերպել, առաջին գոլը խփելով գլխի հարվածով:
Հիշեցնենք, որ այդ գոլերից հետո Մեսսին կրկնել է Ռաուլի ռեկորդը Չեմպիոնների լիգայում՝ խփած գոլերի քանակով: Մեսսին ու Ռաուլն իրենց ակտիվում ունեն 71-ական գոլ:








































