Ֆրանսիայի Մարսել և Սլովակիայի Կոշիցե քաղաքները հայտարարվել են 2013-ի Եվրամիության մշակութային մայրաքաղաքներ: Այս մասին հայտնում է ZMAN.com-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը: Մայրաքաղաքներում կկազմակերպվեն բազմաթիվ մշակութային և զբոսաշրջային միջոցառումեր:
Փորձագիտական անկախ ժյուրին կազմված է Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի, Եվրախորհրդարանի, ԵՄ երկրների և տարածաշրջանների հանձնաժողովի կողմից:
ԵՄ այս նախաձեռնությունը գոյություն ունի 1985 թվականից: Եվրոպական մշակույթի առաջին մայրաքաղաք է դարձել Հունաստանի մայրաքաղաք Աթենքը: Անցած տարի ԵՄ մշակութային մայրաքաղաքներ են ճանաչվել Պորտուգալիայի Գուիմարեշ և Սլովենիայի Մարիբոր քաղաքները:








































