Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Կուն Ագուերոն հաստատել է, որ մկանների հետ կապված խնդիրներ ունի:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ ես կտրել եմ ծնկիս մկանները: Լավ բուժում ստանալու համար մեկնել եմ Իտալիա, որտեղ իմ վնասվածքով կզբաղվեն իսկական մասնագետները: Հարկավոր է դրական մտածել ու ապաքինվել որքան հնարավոր է շուտ»,- գրել է արգենտինացին Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք ստացավ հունվարի 2-ին՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղին:









































