«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը մեծ դերակատարություն է ունեցել կատալոնական ակումբում: Բարտոմեուն նշել է, որ հայտնի հոլանդացին մեծապես նպաստել է Գվարդիոլայի գաղափարների ձևավորմանը:
«Որպես մարզիչ Կրուիֆն ավելի կարևոր էր «Բարսելոնա»-ի համար, քան որպես ֆուտբոլիստ: Նա փոփոփոխության է ենթարկել թիմի խաղի փիլիսոփայությունն ու հավատացել, որ այն կաշխատի: Մյուսները չէին համարձակվի անել դա:
Այդ խաղաոճը դարձավ «Բարսելոնա»-ի ֆուտբոլի յուրահատուկ գիծը: Իսկ Գվարդիոլային ոգևորեցին Կրուիֆի գաղափարները: Որպես ֆուտբոլիստ և մարզիչ իր կայացման հարցում Խոսեպը մեծապես պարտական է հենց Կրուիֆին»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:









































