Բազմաթիվ կոմիքսային կերպարների հեղինակ Սթեն Լին անձնական բլոգ է բացել LiveJournal հարթակում («Կենդանի ամսագիր»): Այս մասին ասվում է LiveJournal Inc. ընկերության հաղորդագրությունում:
Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում Comikaze ամենամյա չորրորդ կոնվենցիայի ժամանակ, որտեղ հավաքվում են կոմիքսների սիրահարները, LiveJournalի ստենդում Լին հայտարարեց աշխարհում «Սթեն Լիի ամենամեծ երկրպագուն» մրցույթի (Stan Lee’s Biggest Fan) մեկնարկի մասին:
Արդյունքում՝ կընտրվի մեկ հաղթող, որին բաժին կհասնի ուղևորություն երկուսի համար դեպի Հոլիվուդ, որտեղ կհանդիպի անձամբ Լիի հետ:
Հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբեի 31-ը, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա 2015թ. սկզբին:
Լիի մտահղացած կերպարներից են Սարդ-մարդը, Իքս մարդիկ, Հալկը:








































