Spletnik-ը, հղում անելով հոլիվուդյան ԶԼՄ-ներին, հայտնում է, որ երգիչ Մարկ Էնթոնին ծրագրում է մոտ ժամանակներս ամուսնանալ վենեսուելացի մոդել Շենոն դե Լիմայի հետ: Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի կեսերին:
Մարկն ու Շենոնը ծրագրում են ամուսնական երդումներ փոխանակել Դոմինիկյան Հանրապետությունում՝ մտերիմների ու ընկերների նեղ շրջանակում:
Զույգի շրջապատի անանուն աղբյուրները հաստատոմ են, որ Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը Շենոնին առաջարկություն է արել դեռևս մարտին:
Մարկն ու Շենոնը սկսել են հանդիպել 2012-ին, սակայն մեկ տարի անց հեռացել են միմյանցից:









































