Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում չորեքշաբթի երեկոյան անցկացվել է ցույց՝ ընդդեմ կապիտալիզմի: Այն կազմակերպել է Anonymus ցանցահենների խումբը: Ակցիային մասնակցում են հազարավոր մարդիկ, որոնց դեմքերը ծածկված են Գայ Ֆոքսի դիմակներով՝ գրում է TASS-ը:
Լոնդոնի կենտրոնում հավաքվել են հազարավոր ոստիկաններ՝ զինված վահաններով, սաղավարտներով և մահակներով՝ զանգվածային անկարգությունների դեպքում կիրառելու համար: Օդում պարեկում են ոստիկանական ուղղաթիռները:
Կազմակերպիչներն իրենց երթն անվանել են «Միլիոնավոր դիմակների երթ»: Ակցիան ֆլեշմոբի բնույթ է կրում: Դրա մասնակիցները հայտնվել են Լոնդոնի կենտրոնում համացանցային անանուն ցանցահենների կոչով:
Ոստիկանությունը կարգուկանոնը խախտելու համար ձերբակալել է երթի առնվազն 5 մասնակցի: Հանրահավաքը խաղաղ է սկսվել, սակայն հետո նկատվել են բախումներ ոստիկանության հետ:
5 ցուցարարների ձերբակալության մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի պաշտոնական ներկայացուցիչը: Իսկ ահա Evening Satandart պարբերականը հայտնում է 10 ձերբակալվածի մասին:











































