Հնդակցիական ծագում ունեցող կինը, ում մեղադրել են «կախարդության» մեջ, Պարագվայի հյուսիսում ողջ-ողջ այրվել է, չորեքշաբթի օրը հայտնել է դատախազ Ֆանի Ագիլերան, գրում է La Segunda պորտալը:
Նրա խոսքերով՝ անցած շաբաթ 45-ամյա զոհը մահապատժի է դատապարտվել տեղի հնդկացիական առաջնորդներից մեկի կողմից: Կնոջը կապել են, հարվածել են փայտե նիզակներով, այնուհետև նետել են վառվող փայտերով փոսը:
Պարբերականը տեղեկացնում է, որ Պարագվայի իրավապահ մարմինները դեպքի առթիվ ինը տղամարդկանց են ձերբակալել, որոնց սպանության մեղադրանք է առաջադրվել: Պարբերականի տվյալներով՝ մեղադրյալներն արդեն ընդունել են իրենց մեղքը:
Հնդկացիական ցեղերի իրավունքների տեղական պաշտպաններն արդեն հայտարարել են, որ Պարագվայի բնիկների գործողություններն ու սովորույթները չպետք է հակասեն այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը: Փորձագետները նշում են, որ նման գործողությունները հատուկ չեն խաղաղ հնդկացիներին:








































