Մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները`Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի ձերբակալման մասին խոսվում էր դեռևս անցյալ տարի:
«Վրաստանի պատրիարքարանում հանդիպումներից մեկի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին ինձ ասել է Իրակլի Ալասանիայի հետ կապված ծրագրերի մասին: Նրա խոսքերով` ինքը նախապես պաշտպանության նախարարին կօգնի ինչ-որ գումարներ վաստակել, ապա նրան կձերբակալեն կոռուպցիայի մեղադրանքով»,- գրել է Սաակաշվիլին:
Ըստ նրա` Իվանիշվիլին ասել է, որ մտադիր է կալանքի տակ առնել նաև Վանո Մերաբիշվիլիին, Գիգի Ուգուլավային և իրեն` Սաակաշվիլիին:
«Եթե քեզ համար Վրաստանը պետություն է, ապա ինձ համար այն միայն հայրենիք է»,- ասել է Իվանիշվիլին:











































