Երգչուհի Թեյլոր Սվիֆթի «1989» կոչվող ալբոմը դարձել է բեսթսելլեր և գերազանցել Էմինեմի ռեկորդը: Այն վաճառվել է ԱՄՆ-ում 1,287 մլն օրինակով վաճառքի հենց առաջին շաբաթը, հայտնում է The Telegraph-ը:
Դա ամենամեծ արդյունքն է 12 տարվա ընթացքում: Այդկերպ Սվիֆթը կարողացել է գերազանցել ռեփեր Էմինեմի ռեկորդը, որի The Eminem Show ալբոմը 2002թ. 2 շաբաթում վաճառվել էր 1,322 մլն օրինակով:











































