Monday, 15 06 2026
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից

Վրաստանում տեղի ունեցողը Մոսկվայի՝ տարածաշրջան մտնելու հերթական փորձի վկայությունն է

Ռուսաստանը հերթական փորձն է անում տարածաշրջան և Վրաստան մտնելու համար: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանն՝ անդրադառնալով Վրաստանում կայծակնային արագությամբ զարգացող քաղաքական ճգնաժամին և դրա պատճառներին:

Նա նշեց, որ բազմիցս ասվել է, որ Ուկրաինան և Հայաստանը ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի տապալման խորհրդանիշ երկրներն են, յուրաքանչյուրը՝ յուրովի. Ուկրաինան խորհրդանիշ դարձավ այն բանի,թե ինչ կպատահի այն երկրներին, որոնք պատրատվում են չխոնարհվել Ռուսաստանի առջև, իսկ Հայաստանը ցույց տվեց, թե ինչ է սպասվում հնազանդներին: Հետևաբար, քաղաքական վերլուծաբանի խոսքով, պետք է հասկանալ, որ Մոլդովայի, Վրաստանի նկատմամբ նոր ճնշումներ են բանեցվելու Կրեմլի կողմից:

«Վերջին շրջանում Աբխազական երկաթուղու վերագործարկման թեմայի շրջանառությունն ամենևին էլ անմեղ նպատակներով չիրականացվեց, դա իհարկե ձեռնտու էր Հայաստանին, բայց սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը հերթական փորձն է անում տարածաշրջան և Վրաստան մտնելու համար, բայց քանի որ վրացական իշխանություններն արդեն որերորդ անգամն են կատեգորիկ մերժում են և ի դեպ անգամ Սերժ Սարգսյանին չհաջողվեց ամռան ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հարցը, ինչպես հայտարարեցին վրաց պաշտոնյաները, հետևաբար ՌԴ-ն անցել է գրոհի այլ խողովակներով և այստեղ չափազանց ուշագրավ է Իրակլի Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ թիրախի տակ երկրի եվրաինտեգրման կուրսն է, երբ չափազանց առանցքային պաշտոններ, որոնք երկրի արտաքին քաղաքական ուղղությունն են որոշում՝ Պաշտպանության նախարարությունն ու ԱԳ նախարարությունը, եվրաինտեգրման կողմնակիցների ձեռքում են և այս կտրվածքով նրա մեղադրանքներն ինչ որ իմաստ են ստանում և ճշմարտություն են դառնում իմ կողմից համառոտ նկարագրված իրավիճակում: Կարծես թե վրացական իշխանության ներսում թևեր են ի հայտ եկել, ակնհայտորեն խնդիր կա գոնե դանդաղեցնել Վրաստանի եվրաինտեգրման կուրսը հատկապես երբ չհաջողվեց կասեցնել Մոլդովայի և Վրաստանի ԱՀ ստորագրման գործընթացը: Ռուսաստանն ակնհայտորեն չափազանց բացասական վերաբերվեց Վրաստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդունած փաստաթղթին և նույնիսկ հարկ համարեց այդ կապակցությամբ ԱԳՆ-ի մակարդակով նախազգուշացում ուղարկել և այս կտրվածքով նկատելի է, որ լարվածություն է հասունանում Վրաստանի շուրջ և Վրաստանի իշխանությունը ճեղքվածք է տալիս արտաքին ճնշումների տակ »,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը՝ շարունակելով, որ մի կողմից ՆԱՏՕ-ն ուելսյան գագաթնաժողովի ընդունած հռչակագրի համաձայն պետք է քայլեր ձեռնարկեր, մյուս կողմից ՌԴ-ն ԱԳՆ հայտարարության միջոցով հասկացրել էր, որ ինքն այդ քայլերը չի ընդունելու: Հետևաբար, ըստ քաղաքագետի, երբ խոսում ենք Հայաստանի դասերի մասին, ապա պետք է հասկանալ, որ չափազանց մտահոգիչ զարգացումներ են սկսվում Հայաստանի հյուսիսային հարևանի շուրջ:

Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ պաշտոնանկության լուրը համընկնում է մեկ այլ լուրի հետ: « ՆԱՏՕ-ի սերտ գործընկեր դարձած Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ստեղծելու են պաշտպանվող երկրների ալիանս և որոշակի փոխկապակցվածություն են ունենալու ՆԱՏՕ-ի հետ այն աստիճան, որ որքան էլ ՆԱՏՕ-ն ռազմական առումով ներկա չի լինելու այդ տարածքներում այնուամենայնիվ այդ երկրների համատեղ ռազմական ուժերը փաստացի կարող են լինել հենարան ՆԱՏՕ-ի համար, հենց այս լուրի համատեքստում խոսակցություններ էր գնում ՆԱՏՕ-ի հետ ասոցացված որոշակի ենթակառուցվածքներ ստեղծելու մասին: Այս երեք երկրների անուղղակի ասոցացումն է գնում ՆԱՏՕ-ի հետ և սա Ռուսաստանի պատասխանն է այդ քայլերին: Հետևաբար, իհարկե, խնդիրը ոչ թե Իրակլի Ալասանիայի մրցույթներ շահելու խնդրի մեջ է, այլ իսկապես Վրաստանի եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացների հետ: Ես համարում եմ, որ Ալասանիայի գնահատականները համապատասխանում են իրականությանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Կառավարությունից հեռացրեց Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային կոռուպցիոն աղմկահարույց միջադեպի համար, այնինչ նախկին նախարարի խոսքով զարգացումների թիրախում Վրաստանի եվրաինտեգրացիայի կուրսն է, քանի որ Ալասանիան ու իր թիմը Վրաստանում այդ կուրսը զարգացնող գործիչներն են: Ի դեպ, Ալասանիայի հեռացմանը հաջորդեց Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի և նրա տեղակալի հրաժարականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում