Սիրիական ռազմական օդուժի օդաչուներից մեկը իր կործանիչը առևանգել և անցել է Թուրքիա։ МиГ ինքնաթիռը վայրեջք է կատարել Սիրիայի սահմանի մոտ գտնվող Թուրքիայի Ադանա քաղաքում։ Այս մասին ուղիղ եթերում հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։
Օդաչուն հանձնվել է տեղական իշխանություններին։ Փախուստի շարժառիթները դեռևս հայտնի չեն։ Օդաչուի անունը, էթնիկ և կրոնական պատկանելությունը նույնպես չի հաղորդվում։
Սա արդեն երկրորդ դեպքն է սիրական քաղաքացիական պատերազմի ընթացքում, որ ռազմական ինքնաթիռ է առևանգվում։ Առաջին դեպքը եղել է 2012-ի հունիսի վերջին. МиГ-21 ինքնաթիռի օդաչուն Հարդանան էր փախել և Ամմանից քաղաքական ապաստան խնդրել։
Դամասկոսը Ամմանից պահանջում էր վերադարձնել տեխնիկան և օդաչուին, սակայն Հորդանանը չկատարեց այդ պահանջները։









































