«Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգը խոստովանել է, որ մեծ աղմուկ բարձրացրած ռասսայական սկանդալից հետո կարող է լքել Իտալիան.
«Մտածում եմ Իտալիան լքելու հարցի շուրջ: Շուտով հանդիպելու եմ գործակալիս հետ և քննարկեմ այդ հարցը: Ավելի հեշտ է փորձել մոռացության մատնել այդ դեպքը, բայց ինչ-որ մեկը պետք է լուրջ պայքար սկսի դրա դեմ:
Երբ հանդիպման 5-րդ րոպեին լսեցի, որ տրիբունայից կապիկի ձայներ են արձակում, փորձեցի չնկատել և չլսել դա: Սակայն այն անընդհատ շարունակվում էր, և ես այլևս չէի կարող հանդուրժել այն»:






































