Հյուսիսային Կորեայում գործարկվել է ուրանի հարստացման նոր գործարանը, ինչը երկու անգամ բարձրացնում է միջուկային սպառազինության ստեղծման հնարավորությունները՝ գրում է TASS-ը:
Ձեռնարկության մեկ տարվա արտադրած ուրանը բավական է 4-5 միջուկային լիցք ստեղծելու համար:
Նոր գործարանը գտնվում է Յոնբենի միջուկային հետազոտական համալիրում:
«120 մետր երկարություն և 15 մետր լայնություն ունեցող նոր օբյեկտի կառուցումը սկսվել է 2012-ին՝ ուրանի հարստացման հին գործարանի կողքին: Վերջերս շինարարական աշխատանքներն ավարտվել են, և այն սկսել է արտադրանք թողարկել»,- պարբերականին հայտնել է Կորեայի Հանրապետությունում կառավարության աղբյուրը:
«Բոլոր 4 հազար ցենտրիֆուգների օգտագործումը թույլ է տալիս տարեկան ստանալ մինչև 80 կգ հարստացված ուրան: Դա բավական է 4-5 միջուկային ռումբ արտադրելու համար»,- հավելել է աղբյուրը:








































