Մինչև 2013-ի վերջ Չինաստանի տարածքում 19.6 մլն ավտոմեքենա կհավաքվի այն դեպքում, երբ եվրոպական գործարաններում այդ թիվը չի գերազանցում 18.3 մլն-ը, հայտնում է auto.lafa.kz-ը:
Ամբողջ աշխարհում ավտոմեքենաների թողարկման ծավալների իր կանխատեսումներն է հրապարակել Financial Times վերլուծական գործակալությունը:
Համաձայն զեկույցի՝ 2013-ին Չինաստանում պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ ավտոմեքենա կթողարկվի, քան Եվրոպայում: Այս կանխատեսումը կապված է ԵՄ-ում անկայունության հետ:
Գործակալության տվյալներով՝ մինչև 2013-ի վերջ Չինաստանի ավտոհավաքման արտադրամասերում կհավաքվի 19.6 մլն ավտոմեքենա, եվրոպականներում՝ 18.3 մլն, որն աշխարհի բոլոր ավտոմեքենաների մոտ 20%-ն է:








































