Հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը, ով ներկայացնում է Յուրի Սյոմինի շահերը, հայտարարեց, որ ռուս մասնագետը չի գլխավորի Կրասնոդարի «Կուբան»-ը.
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հնարավոր է` Սյոմինը երբևէ գլխավորի «Կուբան»-ը, բայց դա հաստատ չի լինի այս ձմռանը: Նա ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի, սակայն թե´ ես, թե´ նա հասկանում ենք, որ «Կուբան»-ը գլխավորելը ճիշտ քայլ չի լինի»:
Հիշեցնենք, որ «Կուբան»-ը գլխավորող Յուրի Կրասնոժանը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից:






































