Ամերիկացի փոփ երգչուհի Քեթի Փերին համարվել է տղամարդկանց համար Men’s Health ամսագրի վարկածով 2013-ի ամենասեքսուալ կինը: Ամսագիրը հրապարակել է շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ներկայացուցիչների, դերասանուհիների, հեռուստահաղորդավարների և ֆոտոմոդելների ամենամյա 100-յակը, հայտնում է RIA Novosti-ն:
Արտաքին տվյալներից բացի, 28-ամյա Փերիի արժանիքների շարքում ամսագիրը նշել է նրա երաժշտական ձեռքբերումները, ներառյալ՝ «Գրեմմիի» անվանակարգերը, հումորի զգացումը և ներշնչանք գտնելու կարողությունը:
Գեղեցկուհիների տասնյակում են՝ հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Սքարլեթ Յոհանսոնն ու Ջենիֆեր Անիսթոնը: Men’s Health-ի թոփ-100-յակում հայտնվել են՝ դերասանուհի Շարլիզ Թերոնը՝ 36-րդ տեղ, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը՝ 72-րդ տեղ, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը՝ 73-րդ տեղ, դերասանուհի Էմմա Ուոթսոնը՝ 88-րդ տեղ, դերասանուհի Նատալի Պորտմանը՝ 83-րդ տեղ, երգչուհի Լեդի Գագան՝ 92-րդ տեղ և այլոք: Ցանկը եզրափակում է հեռուստադերասանուհի Մեգգի Գրեյսը:
Men’s Health-ը, որը կենտրոնանում է առողջ կենսակերպի վրա, տղամարդկանց համար նախատեսված ամենախոշոր ամսագրերից է, որը հրատարակվում է 44 երկրներում, պարբերականի ընթերցողների թիվը հասնում է 20 մլն-ի:








































