Ճապոնական Honda ընկերության մշակողները ներկայացրել են ապագայի մոտոցիկլետի համակարգչային մոդելը: «Աստղային պատերազմների» երկրպագուները այս կոնցեպտում կճանաչեն սագայի չորրորդ էպիզոդի ջեդայի մոտոցիկլետը, գրում է novate.ru-ն:

Honda ընկերության դիզայներ Փիթ Նորիսը ներկայացրել է Chopper Concept կոնցեպտուալ մոտոցիկլետը, որն իր մեջ միահյուսել է դասականի և ֆուտուրիստական ոճի տարրերը:

Առաջին հայացքից Honda Chopper Concept-ը նման է «Աստղային պատերազմների» «հովերցիկլետին»:

Չոպպերը նախատեսված է մեկ մարդու համար: Մոտոցիկլետի կաղապարին LED լուսատու կա, որը հզոր լույս է արձակում: Կոնցեպտը առանձնահատուկ է նաև իր մեծ անիվներով:

Մոտոցիկլետի տեխնիկական հատկանիշները առայժմ հայտնի չեն, սակայն հայտնի է միայն, որ այն էլեկտրական է:









































