Thursday, 18 06 2026
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է

Քաղաքապետարանի հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է. Տարոն Մարգարյան

Երևանի զարգացման 2014թ. ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արաբկիրցիների հետ հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտիները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այգիների կառուցման տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին վերակառուցվել ու բնակիչների տնօրինմանն է հանձնվել Հայաստանի Ամերիկյան համալսարանին հարակից այգին: Նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված հարմարավետ հանգստի այս գոտին, բնակիչների հավաստմամբ, սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետն այգում մշտադալար եղևնի է տնկել:

Բնակիչների հանգստի կազմակերպման համար հարմարավետ ու բարեկարգ է դարձել նաև Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակը: Հանգստի գոտու բացման արարողության ընթացքում Երևանի քաղաքապետը հանդիսավորությամբ բացել է նաև քանդակագործ Գարեգին Դավթյանի հեղինակած Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին: Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ գնահատելով կատարած աշխատանքները, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր այգիներն ու պուրակները լինեն բարեկարգ. «Հնարավորության սահմաններում մենք նաև այգիների ու պուրակների թիվն ենք ավելացնում, և այս տարի Արաբկիրը մի քանի այդպիսի նոր տարածքով էլ հարստացավ՝ Ամերիկյան համալսարանին հարակից այգին, Գյուլբենկյան փողոցի այս պուրակը, որտեղ նաև մեծ բարերարի կիսանդրին բացեցինք այսօր: Եվ վստահ եմ, որ հանգստի բոլոր այս նոր գոտիներն արդեն իսկ հասցրել են դառնալ մեր բնակիչների սիրելի վայրերը»,- նշել է քաղաքապետը:

Այգիների կառուցման ու վերակառուցման ծրագրերի շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև կանաչ գոտիների ստեղծմանը:

Այդ նպատակով բարեկարգվող տարածքներն ապահովվում են նաև ոռոգման նոր համակարգով. «Առանձնակի կարևորելով կանաչ գոտիների ստեղծումն ու ընդլայնումը, ինչպես գիտեք, մենք պարբերաբար նաև համաքաղաքային ծառատունկեր ենք կազմակերպում և, օգտվելով առիթից, մեր բոլոր համաքաղաքացիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 8-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին: Ես համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կվերականգնենք մեր երբեմնի կանաչ Երևանի համբավը, որը եղել ու մնում է բոլորիս ցանկությունը: Նաև նշեմ, որ համապատասխան տնկիներ կբաժանվեն նաև բակային տարածքներում և յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ի´ր ծառը տնկել ու խնամել հենց ի´ր բակում: Չմոռանանք, որ Երևանը բոլորիս մեծ տունն է, ու մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հոգ տանել հարազատ տան մասին: Ու ես վստահ եմ, որ մեր համաքաղաքացիներն իրոք սիրում ու գնահատում են իրենց մեծ տունը և նրանցից յուրաքանչյուրը, իր փոքրիկ լուման ներդնելով, իսկապես նպաստում է սիրելի քաղաքի զարգացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում