Wednesday, 10 06 2026
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի

Խոհեր Քրիստոսի ծննդյան առթիվ

2012 թվականը մեզ համար կարծես բեկումնային դարձավ: Հիմա կարող ենք ասել, որ առավել քան երբևէ հասկացված ենք ուրիշների կողմից, և առավել քան երբևէ ընդգծված է ուրիշներին հասկանալու մեր ցանկությունը: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այսօրինակ մոտեցումը թույլ է տալիս ամենասկզբունքային բանավեճերի ընթացքում անգամ պահպանել այն ռացիոնալը, որ պարունակում է բանավիճող կողմերից յուրաքանչյուրի ասելիքը: Այս մոտեցումը ստիպում է հասկանալ, որ իրար հակասող գաղափարները շատ հաճախ կամ գրեթե միշտ կարող են լրացնել իրար, պաշտպանել իրար, ուժ տալ իրար, եթե հիմնված են միևնույն հողի վրա, և այդ հողը Հայաստանի Հանրապետությունն է:

Երևի թե ժամանակն է, որ մենք ավելի հոգատար լինենք մեր պետության նկատմամբ: Իհարկե, ասել, որ մինչև հիմա հոգատարությունը բացակայել է մեր քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում` ճիշտ չի լինի: Հասարակական, քաղաքական և ուղղակի առօրյա կյանքով ապրող յուրաքանչյուր ոք Հայաստանի նկատմամբ մտահոգություն կրում է: Սակայն հաճախ, շատ հաճախ, երբ մենք փորձում ենք մեր մտապատկերում ուրվագծել ծաղկող, զարգացած Հայաստանը, մեր մտապատկերում ուրվագծվող այդ Հայաստանում, չգիտես ինչու, տեղ չի գտնվում մեր հակառակորդների, մրցակիցների, մեզ չսիրողների համար:

Շատ հաճախ զարգացած Հայաստան ասելիս մենք պատկերացնում ենք մեր` մեր հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ տարած հաղթանակը: Այսինքն` ստացվում է այնպես, որ ինչպես դասականը կասեր` մենք սիրում ենք մեզ Հայաստանի մեջ և ոչ թե Հայաստանը մեր մեջ: Եվ այս արատավոր իրավիճակը փոխելու համար շատ փոքր բան է հարկավոր. հասկանալ, որ Հայաստանը ընդամենը քարտեզի վրա գծված անշունչ տարածք չէ. Հայաստանը նախևառաջ մարդիկ են, որոնք ապրում են այդ տարածքում. Հայաստանը նաև նրանք են, ում հետ մենք համաձայն չենք. նաև նրանք, ում մենք չենք սիրում. նաև նրանք, ում մենք համարում ենք անարժան. նաև նրանք, ում մենք համարում ենք զարգացման ճանապարհին ընկած խոչընդոտ. նաև նրանք, ում մենք համարում ենք անբարոյական և վերջացած:

Շատ հաճախ շատերի մասին այսպես մտածելով` մենք մոռանում ենք, որ նրանք էլ (երևի) մեր մասին են այդպես մտածում, և իրականում շատ դժվար է ասել` ով է ճիշտ և ով` սխալ: Որոշ դեպքերում ճիշտ է կարծիքներից յուրաքանչյուրը, երբեմն էլ երկուսն էլ սխալ են դուրս գալիս:

Եվ ուրեմն, 2013 թվականը Հայաստանի համար թող լինի այսպիսի փոփոխությունների տարի: Եվ թող առաջին հերթին քաղաքական գործիչները իրենց հակառակորդներին նայեն որպես այլընտրանք, այլընտրանք Հայաստանի համար: Հասկանան, որ որքան մեծ է երկրի գաղափարական ընտրության հնարավորությունը, այնքան ավելի հզոր է տվյալ պետությունը: Եվ մենք պետք է քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառում մեր երկրին այլընտրանքի ամենամեծ հնարավորությունը ընձեռենք:

Մի բան, միայն մի բան չի կարող այլընտրանք ունենալ. Ժողովուրդը` որպես բարձրագույն իշխանություն: Եվ այս ինստիտուտին այլընտրանք փնտրելը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը տանել ֆիզիկական կործանման: Չանենք այսպես, ավելի ճիշտ` ետ կանգնենք կործանարար այս ճանապարհից: Ամանորի առաջին օրերը, կարծում ենք, հրաշալի առիթ է այս մասին լրջորեն մտածելու համար:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում