Բրիտանական անկախ BIFA կինոմրցանակը հայտարարել է իր հավակնորդների անունները, հայտնում է THR-ը:
Միանգամից 4 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր», ներկայացված է Ջոն Մայքլ Մակդոնի «Գողգոթա» ֆիլմը: 7 արձանիկի հավակնում է Մեթյու Ուորչասի «Հպարտությունը»:
Լավագույն դերասանի ու դերասանուհու հավակնորդների թվում են Բենեդիկտ Կամբերբետչն ու Կիրա Նայթլին՝ «Իմիտացիայի խաղ» ֆիլմում:
Մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն 2014թ. դեկտեմբերի 7-ին:





































