2012-ին Լաս Վեգասն ընդունել է 40 մլն զբոսաշրջիկ՝ արդարացնելով կանխատեսումները: 2011-ին այստեղ այցելել է 38.9 մլն հյուր, ինչը 4.3%-ով գերազանցում է 2010-ի նույն ցուցանիշը, հայտնում է Travel.ru-ն:
Նախորդ ռեկորդը՝ 39.2 մլն մարդ, գրանցվել էր 2007-ին, սակայն 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո քաղաքում զբոսաշրջիկների թվի նվազում էր արձանագրվում: Վարչությունը նշում է, որ զբոսաշրջիկների հոսքի ներկայիս մեծացումը մի քանի գործոնների հետ է կապված. օրինակ՝ ԱՄՆ-ի հյուրերի ընդհանուր թվի ավելացում (4%-ով 2012-ին): Լաս Վեգասը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, այնտեղ շատերն են այցելում:
Քաղաքը նաև փորձում է ավելի շատ ժամանցային միջոցառումներ կազմակերպել, բացել ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է փող ծախսել: Այսպես, նախորդ տարի Լաս Վեգասում բացվել է աշխարհի ամենանորաձև խոհարարներից մեկի՝ Գորդոն Ռեմսիի ռեստորանը: Հյուրանոցային տեղերի քանակն առաժմ նույնն է մնում՝ մոտ 150,000 համար: Կեցության միջին արժեքը $105 է մեկ համարում մեկ օր մնալու դիմաց:








































