Օրերս Ջենիֆեր Լոպեսը դարձավ Today թոք-շոուի հերթական համարի հերոսուհին, որի ընթացքում պատմել է իր նոր գրքի և տղամարդկանց հետ հարաբերությունների մասին, հայտնում է spletnik.ru-ն:
Ջենիֆերը հայտնել է, որ երիտասարդ տարիներին եղել է բավական ռոմանտիկ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է:

«Փոքր հասակում ես մտածում էի՝ կհանդիպեմ գեղեցիկ արքայազնի, որն ինձ կտանի Բրոնքսից, իսկ հետո մենք կապրենք երկար ու երջանիկ: Մենք կսիրենք իրար հավերժ: Սակայն կյանքում այդպես չի լինում»,- ասել է Լոպեսը:
Հարցազրույցում Լոպեսը նկատել է, որ երկար ժամանակ տառապել է ցածր ինքնագնահատականի պատճառով և շատ հաճախ հակված է եղել կարճատև սիրավեպերի ու արագ զարգացող հարաբերությունների:

«Ես հանդիպում էի տղամարդկանց հետ, որոնք պարզապես բարի էին իմ հանդեպ ու գրավում էին ինձ ֆիզիկապես: Հիմա ես մտածում եմ, որ պետք չէ շտապել սիրավեպերում, այլ պետք է սիրել ինձ ավելի շատ, քան ինչ-որ մեկին»,- ասել է նա:
Ջենիֆերի կարծիքով՝ իր պոտենցիալ զուգընկերոջ ընտրության վրա մեծ դեր են խաղում երեխաները:
«Ես մինչ օրս վախենում եմ միայնակ լինելուց, սակայն որոշումներ չեմ կայացնի այդ վախի հիման վրա: Ես ուզում եմ հանդիպել այնպիսի տղամարդու հետ, որը կսիրի իմ երեխաներին»,- ասել է երգչուհին:









































