«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ երազում է խաղալ կատալոնական ակումբում մինչև կարիերայի ավարտը: Ֆուտբոլիստը նաև նշել է, որ տվյալ պահին չի բանակցում պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցի շուրջ: Հիշեցնենք` Ինյեստայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը:
«Ինձ համար շատ հաճելի կլիներ, եթե հնարավորություն ունենայի ավարտելու կարիերաս «Բարսելոնա»-ում: Մեծ ցանկություն ունեմ խաղալու միայն այս ակումբում: Դա իմ երազանքն է: Ներկա պահին մենք բանակցություններ չենք վարում պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցի շուրջ: Չեմ հասկանում, թե ինչ անհրաժեշտություն կա դրանում: Նման հարցերը շատ արագ են կարգավորվում:
Եթե ակումբը ցանկանում է, որ դու մնաս, իսկ դու թիմը փոխելու ցանկություն չունես, ապա բոլոր կողմերը շատ արագ պայմանավորվում են»,- նշել է Ինյեստան:








































