«Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ մեկ ամիս անց վերջնական պարզաբանումներ կներկայացվեն, երբ կառավարությունը որոշում կկայացնի: Այս փուլում չեմ կարող այլ մանրամասներ ներկայացնել խնդրի վերաբերյալ»: Խոսելով «Նաիրիտ» գործարանի խնդրից՝ այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը: Նա այդպես էլ չասաց, թե ով է գործարանի սեփականատերը:
Գործարանի աշխատակիցների աշխատավարձերը, փոխնախարարի խոսքով, վճարվել են ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, հիմնականում էներգահամակարգի ընկերություններից են ներառվել, 100 տոկոսով Երևանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ Երևանի ՋԷԿ-ը և «Նաիրիտը» տեխնոլոգիապես անմիջականորեն կապված են իրար հետ, և մեկը մյուսի աշխատանքով շահագրգիռ է: «Նաիրիտի» վերաբերյալ պարզաբանումները կներկայանցվեն: Եկեք հաբերատար սպասենք, ավելին այսօր չեմ կարող ասել»,- հավելեց նա:









































