Այսօր Նյու Յորքում տեղի է ունեցել հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտայի թաղման արարողությունը, որը կյանքից հեռացել էր 2014թ. հոկտեմբերի 20-ին, հայտնում է spletnik.ru-ն:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Հյու Ջեքմանն ու նրա կինը՝ Դեբորա Լի-Ֆերնեսը, Հիլարի Քլինթոնը, Չելսի Քլինթոնը ամուսնու՝ Մարկ Մեզվինսկիի հետ, Բարբարա Ուոլթերսն ու Մեթյու Բրոդերիկը:
Դիզայների հիշատակը հարգելու էին եկել նաև նորաձևության աշխարհի ակնառու դեմքերը՝ Դոննա Կարանը, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, Վալենտինո Գարավանին, Մայքլ Կորսը, Աննա Վինտուրը և Էնն Լեյբովիցը:





















































