Նոյեմբերի 2-ին Լիբիայի քրեական դատարանն անորոշ ժամանակով հետաձգել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդու՝ Սաիֆ ալ-Իսլամի գործով լսումները, որը մեղադրվում է երկրի ազգային անվտանգության դեմ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է RT-ն:
Այսօր ոչինչ հայտնի չէ կրտսեր Քադաֆիի վիճակի մասին, որը բանտարկված է ապստամբների մոտ: Միաժամանակ, Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները շարունակում են կասկածել Լիբիայում անցկացվող դատավարության արդարացիությանը:
Հաագայի միջազգային քրեական դատարանը պնդում է, որ Սաիֆ ալ-Իսլամին պետք է արտահանձնվի: Ենթադրվում է, որ նրան պահում են Լիբիայի արևմուտքում ընդդիմադիրները, և նրան չեն կարողանում տանել Տրիպոլիի դատարան անվտանգության նկատառումներով:
Լիբիայի իշխանությունները և Հաագայի միջազգային դատարանը նրան մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ, նաև բողոքի ակցիաները ճնշելու հրամաններ արձակելու, ինչը հանգեցրել է խաղաղ քաղաքացիների մահվան:









































