Microsoft ընկերությունը պաշտոնապես դադարեցրել է Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի որոշ տարբերակների վաճառքը: Այս մասին որոշումն ընդունվել է որոշ ժամանակ առաջ: Ընկերությունում կարծում են, որ դա կօգնի ընդլայնել ավելի ուշ թողարկված տարբերակներից օգտվողների թիվը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայտնի օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ Windows 10-ը, կհայտնվի 2015 թվականի վերջին:
Հոկտեմբերի 31-ից դադարեցվել է Windows 7-ի այնպիսի տարբերակների վաճառքը, ինչպիսիք են՝ Home Basic-ը, Home Premium-ն ու Ultimate-ը: Այժմ եկել է Windows 8-ի հերթը: Այդ օպերացիոն համակարգերը չեն վաճառվի սկավառակներով և չեն տեղադրվի նոր համակարգիչների վրա:
Համակարգիչներն այժմ կվաճառվեն հիմնականում Windows 8.1-ով:
Windows 7-ը, որը հայտնվել էր 2009-ի վերջին, նախկինի պես մեծ տարածում է վայելում օգտատերերի շարքում: Windows-ի օգտատերերի շուրջ 53 տոկոսի մոտ, ինչպես նախկինում, տեղադրված է Windows 7-ի տարբերակներից մեկը:









































