ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից բացված քրեական գործի հետևանքով JPMorgan Chase & Co ֆինանսական ընկերությունը կարող է կրել մինչև 5.9 մլրդ դոլարի կորուստ՝ գրում է Ria Novosti-ն:
Ընկերության աշխատակիցները հայտարարել են, որ բանկը համագործակցում է հետաքննության հետ և արդեն բանակցություններ է վարել արդարադատության դեպարտամենտի և գործադիր իշխանության այլ մարմինների հետ, սակայն «երաշխիքներ չկան, որ այդ բանակցությունները կհանգեցնեն մինչդատական կարգավորման»:










































