Մեծ Բրիտանիայի բյուջեից տարեկան մոտ 54 մլն ֆունտ սթեռլինգ է ուղղվում այն քաղաքացիների կենսաթոշակների վճարմանը, որոնք չեն կարողանում աշխատել ճարպակալման պատճառով:
Պեությունից այդ պատճառով կենսաթոշակ կստանա գրեթե 10 հազար բրիտանացի:
Համաձայն Մեծ Բրիտանիայի աշխատանքի ու կենսաթոշակային ապահովման նախարարության վիճակագրության՝ վերջին 5 տարում այդ հիվանդների թիվը կրկնապատկվել է, գրում է The Daily Mail.
Որոշ հավակնորդներ, որոնք կարող են ստանալ շաբաթական մինչև 138 ֆունտ սթեռլինգի կենսաթոշակ, նաև աշխատում են, սակայն այդ մարդկանց մեծ մասն արդեն դուրս է եկել ծառայությունից:









































