ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեր հարցին, թե արդյո՞ք պետք է լինի ԱԺ պատգամավորի վարքագծի կանոնակարգ, ասաց, թե նման նախագիծ արդեն իսկ քննարկվում է խորհրդարանում: Այն անդրադառնում է պատգամավորի վարքագծի վերաբերյալ հարցերին:
Ըստ Սահակյանի` բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ քննարկվում է նաև հանրային ծառայողի վարքագծի վերաբերյալ կանոնագիրը:
«Իմ կարծիքով, բոլոր ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներում այդ կանոնագիրը պարտադիր գործում է»,- ասաց նա: