Ուկրաինան Մաքսային միության հետ համագործակցելու միջոցներ և հնարավորություններ է փնտրում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Չպետք է մոռանալ, որ Մաքսային միության անդամ երկրները խոշոր շուկա են հանդիսանում ուկրաինական ապրանքների համար: Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը վերոհիշյալ կառույցի հետ կազմում է 60 մլրդ դոլար»,– ասել է Յանուկովիչը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է վերանայի Մաքսային միության նորմերի հարմարեցումը սեփական օրենսդրությանը, որպեսզի դրանք չհակասեն պետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
Նախագահի խոսքերով՝ այժմ դրա շուրջ փորձագետներ են աշխատում:






































