Մի շարք աշխարհահռչակ անձինք, ինչպիսիք են՝ Դևիդ Բեքհեմը, Նիկոլ Քիդմանը, Էմմա Ուոթսոնն ու Բենեդիկտ Քամբերբետչը, մասնակցել են Լոնդոնի նոր զբոսաշրջային նախագծին՝ ստեղծելով անգլիական Պադինգտոն արջուկի հեղինակային ֆիգուրներ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ֆիգուրները, որոնց շնորհանդեսը կայացել է Լոնդոնում՝ այսօր, նոյեմբերի 4-ից կհայտնվեն Լոնդոնի փողոցներում, ինչպես նաև որոշ զբոսաշրջային օբյեկտներում: Դրանք կտեղադրվեն որոշակի վայրերում՝ հատուկ երթուղով, որ կկոչվեն «Պադինգտոնի արահետ»:
Համացանցից բեռնելով երթուղու սխեման ու քաղաքում մեկը մյուսի հետևից որոնելով այդ ֆիգուրները՝ զբոսաշրջիկները կկարողանան տեսնել Լոնդոնի տեսարժան վայրերը՝ Բիգ Բենը, Սուրբ Պետրոսի տաճարը, Թաուերի կամուրջը, Գրինվիչի աստղադիտարանը, Պադինգտոն կայարանը, որի մոտ է բնակվում արջուկի մասին գրքի հեղինակ Մայքլ Բոնդը:
1958-2012թթ. նա գրել է Պադինգտոնի մասին 22 պատմություն:
Լոնդոնում ընդհանոր առմամբ կտեղադրվի արջուկի 50 ֆիգուր:
Արջուկների կերպարների նախագծման հեղինակներն են՝ Դևիդ Բեքհեմը, դերասաններ Բենեդիկտ Քամբերբետչն ու Նիկոլ Քիդմանը, Էմմա Ուոթսոնը, Սանդրա Բալոքը, ռեժիսոր Գայ Ռիչին, սուպերմոդել Քեյթ Մոսը, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ու այլք:










































