Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ բանակցում է նոր պայմանագրի ստորագրման շուրջ:
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը մտադիր է 55-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2018թ.: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ. հունիսի 30-ին:
Անչելոտիի գլխավորությամբ մադրիդյան ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության հաղթող, նույն մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի գավաթը:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո թիմը հաղթանակների շարք է սկսել: «Ռեալ»-ն Անչելոտիի մարզչական կարիերայում առաջին ակումբն է, որը 11 անընդմեջ հաղթանակ է տոնել բոլոր մրցաշարերում:







































