Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Արսենալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն ֆուտբոլիստը որոշվել է քվեարկության միջոցով: Թեոն ստացել է ձայների 67,1 %-ը, երկրորդ տեղն է զբաղեցրել Ջեք Ուիլշիրը՝ 15,7 %-ով, երրորդ տեղը՝ Սանտի Կասորլան՝ 10,5 %-ով:
Դեկտեմբերին Ուոլքոթը հինգ խաղի է մասնակցել՝ դառնալով 4 գոլի հեղինակ:








































