Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ ծովախորշում, որտեղ կանգնած է Ազատության արձանը, գիտնականները հայտնաբերել են անհայտ տեսակի գորտ: Հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են PLOS ONE ամսագրում:
Դեռ 1937-ին հետազոտող Քարլ Քաուֆելդը ենթադրել է, որ Նյու Յորքում բնակվում է գորտի չուսումնասիրված տեսակ: Սակայն այդ ժամանակ գիտնականը ռեսուրսներ չուներ՝ ապացուցելու, որ այդ երկկենցաղը առանձին տեսակ է:
Ապացուցելու համար, որ գիտությունը բախվել է գորտի նոր տեսակի, հետազոտողներն անցկացրել են գենետիկ թեստավորում և կենսաակուստիկական վերլուծություն: Այս տեխնոլոգիաները Քաուֆելդի ժամանակ չկային, ինչի պատճառով էլ նա չի կարողացել ապացուցել իր ենթադրությունը: Գորտի նոր տեսակը անվանակոչվել է ի պատիվ այդ գիտնականի:









































