Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Վարչապետի առաջին բառը

Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում տնտեսության ինովացման համար: Այդ միտքը Դիլիջանում անցյալ շաբաթ ինովացիոն թեմաներով ֆորումի բացմանն արտաբերել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` կրկնելով այն, ինչ Հայաստանում ասում են դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից՝ ՏՏ ոլորտը Հայաստանի համար զարգացման գերակա ճյուղ է:

Հովիկ Աբրահամյանը կառավարության ղեկավար է արդեն մի քանի ամիս: Այդ ղեկավարությունը աչքի է ընկել մի շարք աղմկահարույց որոշումներով, որոնք հարուցել են հասարակության տարբեր խավերի դժգոհությունը: Միևնույն ժամանակ Աբրահամյանի վարչապետությունն աչքի է ընկել հայկական խոշոր կապիտալի կամ պարզ ասած` օլիգարխիայի բիզնես շահերից բխող մի քանի որոշումներով: Եվ ոչ մի որոշում մի քանի ամիսների ընթացքում, որն առարկայորեն և ուղղակիորեն նպաստած կլիներ ՏՏ ոլորտին:

Հովիկ Աբրահամյանը, սակայն, այս գործում կամ անգործության մեջ միայնակ չէ, մենակ չէ: Ավելին` նա ընդամենը մի քանի ամիս է, ինչ վարչապետ է, մինչդեռ ՏՏ ոլորտի գերակայության մասին հայտարարություններին զուգահեռ, Հայաստանում մի քանի տարի վարչապետ և նախագահ եղած անձինք, ըստ էության, գործնականում ոչինչ չեն արել: Եթե արված լիներ գործնական, կոնկրետ, առարկայական որևէ բան, ապա Հայաստանում ներկայումս որակապես այլ տնտեսություն, այլ բիզնես հարաբերություններ, բիզնես կառուցվածք կլիներ, և Հայաստանն առ այսօր չէր խարխափի շինարարական փուչիկի պայթյունից հետո իջած մթնում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պոտենցիալը և հնարավորություններն այնքան մեծ են, որ իսկապես շոշափելի, լայն քայլեր արված լինելու պարագայում Հայաստանը երևի թե վերածված կլիներ ինովացիոն խորհրդանիշի, կլիներ մի յուրօրինակ Սիլիկոնային հովիտ, որն աշխարհում իր դերն ու կշիռն ունի ՏՏ ոլորտում: Հայաստանում կա դրա համար բավարար մտավոր պոտենցիալ, միևնույն ժամանակ Հայաստանի ցամաքային շրջափակումը, ի տարբերություն այլ ոլորտների, ՏՏ ոլորտի համար խոչընդոտ չէ: Բայց ՏՏ ոլորտի գերակայության մասին հիմնականում խոսվել է, իսկ գործով Հայաստանում շարունակել է գերակայել և շարունակում է գերակայել քրեաօլիգարխիան, որը Հայաստանի տնտեսության ոլորտները մենաշնորհել, քվոտավորել է և վերածել անսպառ փողի աղբյուրի:

Նման պայմաններում, Հայաստանի տնտեսության ինովացիայի մասին գործնականում խոսել հնարավոր է միայն մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ գործնական պայքարի դեպքում: Առանց դրա, ինովացիան և քրեաօլիգարխիան միմյանց հետ շահերի բախման մեջ են, քանի որ ինովացիան քրեաօլիգարխիայից պահանջում է նորանոր ներդրումներ այս ոլորտում, մինչդեռ քրեաօլիգարխիան նման շահագրգռվածություն չունի, որովհետև Հայաստանում չկա մրցակցություն: Եթե տնտեսությունում չկա մրցակցություն, և եթե օլիգարխը այսպես, թե այնպես ստանում է իր գերշահույթները, ապա նա հիմար չէ, որ ավելորդ ներդրումներ կատարի տնտեսական պրոցեսն արդիականացնելու, ինովացնելու համար: Եվ ոչ միայն հիմար չեն, այլ նաև, ինչպես հայտնի է, չտես են և նոր ներդրումների ու ինովացման փոխարեն` նրանք ևս մի նոր դղյակ կկառուցեն, ևս մի նոր ավտոմեքենա կգնեն:

Ահա այս պարզ, «մարդկային» կամ ինչպես քրեաօլիգարխիան կասեր՝ «ժիզնեննի» հանգամանքներում է խցանվել Հայաստանում ՏՏ ոլորտի լայնամասշտաբ զարգացման, Հայաստանում տնտեսական ինովացիայի լայնարձակ ընթացքի հեռանկարը: Ու քանի որ քաղաքական իշխանությունը պատկանում է քրեաօլիգարխիկ սեգմենտին, բնական է, որ այդ իշխանության քայլերն իրականում ուղղված են ՏՏ ոլորտի զարգացումը զսպելուն, սեփական դիրքերը չթուլացնելու համար: Եթե ոլորտը խոսքով հայտարարվում է գերակա, ապա գործն ուղղված է գերակայություն թույլ չտալու և այսպես ասած` զուգահեռ «դեղատոմսով» զարգացում դուրս գրելու, որ ՏՏ ոլորտը հանկարծ չզարգանա այնքան, որ սկսի վնասել քրեաօլիգարխիայի առողջությանը:

Հետևաբար, երբ Հովիկ Աբրահամյանը կամ թեկուզ Հայաստանի իշխող համակարգի որևէ ներկայացուցիչ խոսում է ինովացիոն քաղաքականությունից, ՏՏ ոլորտի զարգացումից և նմանօրինակ ոչ դղյակային իրողություններից, ապա անկեղծ լինելու դեպքում առաջին խոսքը պետք է լինի հրաժարականը՝ կա՛մ պաշտոնից, կա՛մ այն սեփականությունից, որ իրենք, իրենց հարազատները, բարեկամները, խնամիները, ծանոթները, ընկերները մաս առ մաս բաժանել ու տնօրինում են Հայաստանի տնտեսական դաշտում: Որովհետև առանց ՏՏ ոլորտի զարգացման և տնտեսության ինովացման «ճանապարհային քարտեզի» այդ քայլը կատարելու, մյուս քայլերն անհնար են, և անհնար է ոլորտի թռիչքաձև զարգացումը:

Իսկ այդօրինակ զարգացումը Հայաստանի համար հրամայական է, որովհետև աշխարհաքաղաքական նոր իրողությունների և մարտահրավերների պարագայում Հայաստանի համար այլևս չի կարող «չարյաց փոքրագույն» լինել ոլորտի զարգացման ներկայիս տեմպը: Հայաստանին այլևս պետք է ՏՏ ոլորտի թռիչքաձև զարգացում, որովհետև ավելի դանդաղ տեմպի պայմաններում մաշվում է ոլորտի զարգացման Հայաստանի պոտենցիալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում