Wal-Mart Stores ընկերությունը, որն աշխարհում խոշորագույն մանրածախ ցանցերից է, ներողություն է խնդրել Հելոուինին «փուշտուների կոստյումի» համար, գրում է Washington Times-ը:
Ընկերությունը քննադատության կրակի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ իր կայքում ապրանքների ցանկում հայտնվել է տղամարդկանց դիմակահանդեսային հագուստ՝ բաղկացած աֆղանական ավանդական հագուստից ու արհեստական մորուքից:
Wal-Mart ռիթեյլերը արագ հեռացրել է վիրավորական ապրանքը կայքից ու ներողություն է խնդրել:










































