Դոնեցկի ժողովրդական հանրապետության ընտրություններում հաղթել է ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, որը ստացել է ընտրողների ձայների 81,37%-ը։ Այդպիսին են էքզիտ-պոլերի տվյալները, որոնք լրագրողներին հայտնել է ԴԺՀ ԿԸՀ ղեկավար Ռոման Լյագինը։
«Ընտրատեղամասերից դուրս գալիս կատարված հարցման տվյալներով՝ նրա մրցակիցներ Յուրի Սիվոկոնենկոն և Ալեքսանդր Կոֆմանը ստացել են համապատասխանաբար 9% և 9,37% ձայն»,- ասել է նա։
ԴԺՀ Ժողովրդական ժողովի ընտրություններում հաղթել է «Դոնեցկի հանրապետություն» շարժումը՝ 65,11%-ով, «Ազատ Դոնբասը» հավաքել է ձայների 34,8%-ը։








































