Ամերիկյան The Advocate of Stamford թերթը ներողություն է խնդրել «Սենդի Հուք» տարրական դպրոցի մասին հոդվածի կողքին զենքի ցուցահանդեսին վերաբերող գովազդ տեղադրելու համար: Հիշեցնենք, որ այդ դպրոցում դեկտեմբերի 14-ին զանգվածային սպանություն էր տեղի ունեցել: Ներողությունը հրապարակվել է թերթի կայքում` հունվարի 3-ին:
A different Sandy Hook Elementary opens հոդվածը ներկայացնում է, թե ինչպես են երեխաները ողբերգությունից հետո առաջին անգամ վերադարձել դպրոց: Հոդվածի կողքին տեղադրվել էր զենքի ցուցահանդեսին վերաբերող գովազդի խոշոր նկար:
Ներողության մեջ նշվում է, որ գովազդը հոդվածի կողքին է հայտնվել անուշադրության հետևանքով: Պարբերականը նշել է, որ դա անարգանքի դրսևորում է եղել և այսուհետ կաշխատեն զերծ մնալ նման սխալներից:









































