Berlin Brandenburg օդանավակայանի վերակառուցման ու ընդլայնման համար նախատեսում է ծախսել լրացուցիչ 2,19 մլրդ եվրո, հաղորդում է Bild am Sonntag-ը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթերի։ Եվս 1 մլրդ եվրո, պարբերականի տվյալներով, նախատեսվում է ծախսել երրորդ թռիչքուղու շինարարության վրա։
Պարբերականը հիշեցնում է նաև կես միլիոն եվրո արժուղությամբ՝ 60 մետրանոց դրոշաձողի և Վիլլի Բրանդտի արձանի տեղադրման մասին, որը նույնքան գումար կարժենա։ Օդանավակայանը կառավարող ընկերության դիտորդական խորհուրդը, սակայն, առայժմ հավանություն չի տվել այդ նախագծերին, նշում է Bild-ը։
Ներկայումս սկանդալային նախագծի արժեքը գնահատվում է 4,5 մլրդ եվրո։ Նոր ծախսերի անհրաժեշտությունը բացատրվում է այն տագնապներով, թե նոր օդանավակայանը չափազանց փոքր կարող է լինել Բեռլինի շատ ինտենսիվացած օդային շարժման համար։










































