Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է կարիերան շարունակել «Արսենալ»-ում՝ գրում է Goal.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Վիլյայի տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ը պատրաստ է 13.8 միլիոն ֆունտ տրամադրել ու այս հարցի վերաբերյալ պաշտոնական առաջարկ է արել:
Ըստ Goal.com-ի՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է իսպանացուն շաբաթական 100.000 ֆունտ աշխատավարձ տալ:








































