Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իշխող համակարգի երջանկության մեխանիկան

Կառավարության աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար և նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, պատասխանելով ոչ իշխանական ուժերի իշխանափոխության նպատակների հռչակման և այդ կոնտեքստում Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի խնամիության մասին հարցին, թե գործող վարչապետի խնամին կարո՞ղ է իշխանափոխություն անել, ասել է. «Այդ հարցը նախևառաջ դուք պետք է տրամաբանեք, ինձ մի հարցրեք»: Ավելի քան խոսուն պատասխան է, որը «թարգմանաբար» երևի թե կնշանակի, որ հարցի ոչ միայն պատասխանն է պարզ, այլ հարցն ինքնին ավելորդ է:

Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով խնամիության հարցին, հորդորել էր լրագրողներին գործ չունենալ իրենց խնամիության հետ: Իրականում այս խնդիրը Հայաստանի ներքաղաքական և ներիշխանական զարգացումներում առանցքային նշանակություն ունի և գործ չունենալ հորդորում են հենց դրա համար, որպեսզի առանցքային այդ գործոնը մնա «կուսական» վիճակում և դրանով իսկ առավելագույնս կենսունակ լինի ներիշխանական հարաբերություններում, այսպես ասած հարվածներ չստանա և թուլանա` թուլացնելով իշխող համակարգի հիմքերը:

Խնդիրն այն է, որ եթե Հայաստանում իշխող համակարգի հիմքում խոշոր կապիտալն է, ապա հիմքի շաղախում իրենց մեծ նշանակությունն ունեն նաև ընտանեկան կապերը: Դա, այսպես ասած, «ֆեոդալական» մի ավանդույթ է, որը, բնականաբար, ներկայումս էլ բնորոշ է հետադեմ կարգերին, հետադեմ համակարգերին: Խոշոր կապիտալը իշխող համակարգում դառնում է խնդրահարույց երևույթ, որովհետև ռեսուրսները նվազում են, և հիմքն, այսպես ասած, ճաք է տալիս: Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին այդ ճաքի վտանգներին կամ հավանականությանը, կամ արդեն տրվող ճաքերին զուգահեռ համակարգում լայն թափ ստացան, այսպես ասած, «ներամուսնական» գործընթացները, և բավական մեծ դինամիկայով համակարգի տարբեր սեգմենտներ սկսեցին խնամիանալ միմյանց հետ, մինչև անգամ Սերժ Սարգսյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ոչ անմիջապես ուղիղ, սակայն խնամիներ դարձան:

«Աստղային» խնամիական զույգերը հիմա չթվարկենք, դրանց ճնշող մեծամասնությունը հայտնի է: Բոլորովին պատահական չէ, որ ամենապոպուլյարը այսօր Ծառուկյան-Աբրահամյան զույգն է, քանի որ նրանք են քաղաքական զարգացումների կենտրոնում, Ծառուկյանն է իշխանությունների, ըստ էության` նաև փաստորեն իր խնամու դեմ հանում բազմահազարանոց հանրահավաքներ, սպառնում կատարել պահանջները, այլապես հրաժարական կպարտադրի: Սակայն հենց այստեղ է, որ շատ հետաքրքիր է արդեն երկրորդ հանրահավաքի ընթացքում երկրի ծանր վիճակի վերաբերյալ բազում արտահայտությունների մեջ Հովիկ Աբրահամյանի իսպառ բացակայությունը: Այսինքն` երկու հանրահավաք է, որ Հովիկ Աբրահամյանի անունն իսկ չի տրվում, ոչ մի ուղիղ մեղադրանք, ոչ մի կոշտ բնորոշում: Այդ պատճառով էլ Աբրահամյանը հորդորում է լրագրողներին գործ չունենալ խնամիության հետ, որովհետև դրանով է ներկայումս արվում հիմնական գործը ներհամակարգային գործընթացներում:

Ընտանեկան կապերը եկել են ամրացնելու համակարգի ճաք տվող հիմքերը: Դրանք բավական ամուր են, քանի որ հիմնված են ոչ պարզապես պսակադրության արարողակարգերի և ավանդույթների, այլ նաև Հայաստանի իշխող «էլիտայի» մենթալության վրա: Այդ մենթալությունն է, որ ամուր է դարձնում ընտանեկան կապերի գործոնը ներհամակարգային հարաբերություններում և արձանագրում մի սահման, որից այն կողմ անցնելն, իհարկե, շատ դժվար է: Ընդ որում` այստեղ ստեղծված է մի իրավիճակ, մի յուրօրինակ ցանց, որն ունի, այսպես ասած, ապահովագրական մեխանիզմներ:

Բանն այն է, որ եթե խնամիները լինեն մեկը, երկուսը, երեքը, ապա այդ «ինստիտուտը», բնականաբար, լավ չի գործի, արդյունավետ չի լինի, և խնամիները, ի վերջո, կարող են նաև գժտվել շատ կարևոր հարցերում: Սակայն երբ իշխանական համակարգում ընտանեկան կապերը բազմաթիվ և և այսպես ասած` խաչաձև են, այսինքն` տարբեր բևեռներ են ընդգրկում, ապա մի կապը, ըստ էության, ինքնաբերաբար զսպող դեր է կատարում մյուսի հանդեպ, և այդպես փաստորեն ձևավորվում է ինքնազսպող մի համակարգ: Որովհետև հնարավոր է գժտվեն երկու խնամիները, սակայն կմիջամտեն մյուսները, և այդ դեպքում ավելի հավանական է փոխզիջումն ու հաշտեցումը, քան երկուսի գժտության տարածումը մյուսների վրա:

Այստեղ երկակի վիճակ է, իհարկե, ստացվում, որովհետև քաղաքական գործոնի կարգավիճակում է հայտնվում շատ մարդկային, շատ անհատական մի երևույթ՝ ընտանիքը, երկու երիտասարդների հարաբերությունները: Սակայն դա, իհարկե, նաև նրանց հայրերի ընտրությունն է, և այդ ընտրության հիմքում եթե ոչ բոլոր դեպքերում գիտակցական, ապա առնվազն ենթագիտակցական քաղաքական շահն է:

Ձևավորված ընտանեկան կապերը չեն կարող չազդել քաղաքական վիճակի վրա, մենք տեսնում ենք ազդեցության ակնառու վկայություններ, ինչն էլ նշանակում է, որ այդ հարաբերությունները, բնականաբար, չեն կարող զերծ մնալ քաղաքականությանը հետևող հանրության դիտարկումներից և մեկնաբանություններից: Ավելին` ներհամակարգային հարաբերություններում և ներքաղաքական գործընթացներում այդ երևույթի, այդ «ինստիտուտի» նշանակալիության աստիճանը համադրելով դրա, այսպես ասած, հանրային դիտարկվածության աստիճանի հետ, կարձանագրենք, որ նշանակալիության, ազդեցիկության համեմատ, դիտարկվածությունը, ուսումնասիրվածությունը, ոչ թե կոնկրետ դեպքերով, այլ որպես երևույթ վերլուծվածությունը՝ իշխող համակարգի դիտարկման, դրա հոգեբանական և պատմագիտական վերծանման համատեքստում բավական քիչ է:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում