Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հանդես է եկել նոր առաջարկություններով, որով լուծումներ է ներկայացրել ցուցարարներին, որոնք արդեն մի քանի ամիս շարունակ պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:
Սալեհն առաջարկել է մինչև ընտրություններ պահպանել նախագահի պաշտոնը, սակայն այդ ընթացքում երկիրը փաստացի կղեկավարի ժամանակավոր կառավարությունը, որի ստեղծման շուրջ նա առաջարկել է բանակցել:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա առաջարկել է ընդդիմությանն ինքնուրույն որոշել, թե ով է ղեկավարելու ժամանակավոր կառավարությունը և կրկին վերահաստատել այն հայտարարությունը, համաձայն որի մինչև տարեվերջ երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ Եմենի նախագահը հրաժարվում էր ժամանակից շուտ հրաժարական տալ` խոստանալով 2013թ.-ին` պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չառաջադրվել հերթական անգամ:
Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1978թ.-ից:







































