Աֆրիկացի միգրանտների համար Եվրամիության սահմանի հաղթահարման այսպես կոչված՝ սիրելի վայրերից է Մարոկկոյի և Իսպանիայի սահմանային Մելիլյա քաղաքի մերձակայքը, որտեղ մշտապես տեղի են ունենում ապօրինի միգրանտների բախումներ սահմանապահների հետ: Այս մասին գրում է Mirfaktov-ը:
Օգոստոսի կեսերին ևս նման մի դեպք է տեղի ունեցել: Փշալարերով պատված երկու 7 մետրանոց ցանկապատ 16 ժամվա ընթացքում մոտավորապես 800 երիտասարդ միգրանտները փորձել են հաղթահարել, սակայն դա հաջողվել է միայն 30-ին: Մյուսներն ուղղակի նստել են ցանկապատին:
Նրանք, ովքեր ցանկապատից իջել ու ոտք են դրել Իսպանիայի հողի վրա, ուղարկվել են Միգրանտների ժամանակավոր կացարան:






































































