Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն ընդունել է Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն 9-րդ րոպեին ստանալով գնդակը` եզրից տեղաշարժվեց կենտրոն ու աջ ոտքի հուժկու հարված կատարեց: Դաշտի տերերին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Հանդիպումը շարունակվում է:









































