Սպիտակ տունը դռները բացել է կառնավալային հագուստ հագած հազարավոր երեխաների առջև, ովքեր եկել են նշելու Հելոուինը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, ամերիկացիների սիրելի տոնը նշել են վաշինգտոնցի դպրոցականների ընկերակցությամբ:
Ինչպես ընդունված է, այդ երեկո նախագահը փոքրիկներին թխվածքաբլիթներ և կոնֆետներ է բաժանել՝ ի պատասխան ավանդական Trick or treat սպառնալիքին:
Սպիտակ տանը հարակից տարածքը զարդարել են փչած և իսկական դդումներով, որը նույնպես ավանդույթ է:
Հաճախ դդումների վրա տարբեր սարսափելի պատկերներ են նկարում՝ դրանք վերածելով լուսատուների։




















































