Friday, 05 06 2026
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան

Ասադը իսրայելական դավադրություն անվանեց Սիրիայում տեղի ունեցածը

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը քիչ առաջ հանդես է եկել երկրի խորհրդարանում, որտեղ խոսել է երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին: Մասնավորապես նա անդրադարձել է մարտի 18-ից Սիրիայի տարբեր տարածքներում տեղի ունեցող բախումների և դրանց պատճառների ու հետևանքների մասին:

«Մենք պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Ճգնաժամերը տեղի են ունենում այն բանի համար, որպեսզի միջոցներ ձեռք առնվեն դրանք հաղթահարելու և դրանցից ավելի ամուր դուրս գալու համար»,- նշել է Ալ-Ասադը:

Ալ-Ասադի համոզմամբ, ճգնաժամն ու բախումները երկրում հրահրվել են դրսից, խռովարարները ցանկանում են քանդել Սիրիան, որպեսզի «իսրայելական ծրագրերի իրագործման ճանապարհին վերանա վերջին խոչընդոտը»:

«Սիրիան դարձել է արտաքին մեծ դավադրության զոհ, որը գործում է նաև երկրի ներսում: Այդ դավադրության նպատակն էր Սիրիայի փլուզումը, որպեսզի իսրայելական ծրագրերի իրագործման ճանապարհին վերացնի վերջին խոչընդոտը»,- եզրակացրել է Ալ-Ասադը:

«Խռովարարները փոքրամասնություն են կազմում… մենք չգիտեինք, թե ինչ է իրականում կատարվում, քանի դեռ տեղի չունեցան դիվերսիաներ: Դրանից հետո մենք տեսանք բարեփոխումներ և սպանություններ պահանջողների տարբերությունը: Մենք ժողովրդական պահանջների կողմնակից ենք, սակայն չենք պատրաստվում աջակցել քաոսին և ավերածություններին»,- ավելացրել է Ասադը:

Նա դիմել է նաև Դարաա քաղաքի բնակիչներին, որտեղից սկսվել էին բախումները` նշելով, որ այդ քաղաքի բնակիչներն իսկական հայրենասերներ են, ազնվության տիպար, սակայն նրանք կապ չունեն բռնություններ հրահրածների հետ:

«Դարաայում և Լաթակիայում հեղված արյունը սիրիական արյուն է, իսկ տուժածները` սիրիացիներ, նրանցից ոչ բոլորն են սադրիչներ»,- ասել է Սիրիայի նախագահը:

Սիրիայի նախագահն անդրադարձել է նաև բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանը` նշելով, որ բողոքի դուրս եկածների որոշ պահանջներ արդարացված են, և լրջագույն փոփոխությունների անհրաժեշտություն կա, սակայն ժամկետներ չի նշել: Ըստ Ալ-Ասադի` բարեփոխումների պահանջի մեջ կա իրավացիություն: Ցուցարարները խոսել են այն բարեփոխումների մասին, որոնք Սիրիայի կառավարությունը պետք է իրականացներ, սակայն հետաձգել է դրանց կյանքի կոչումը: Այս քայլը նա բացատրել է առաջնահերթությունների փոփոխությամբ, երբ անհրաժեշտ էր արձագանքել իրադարձություններին պաղեստինյան ինքնավարությունում, Իրաքում և Լիբանանում:

Բաշար Ալ-Ասադն ասել է, որ բարեփոխումները սեզոնային նորաձևություն չեն, այլ երկարատև ծրագրավորման արդյունք: «Կառավարության միջոցառումները չեն սկսվելու դատարկ տեղից, այլ դառնալու են արդեն իսկ ձեռնարկված քայլերի շարունակություն»,- ասել է նա:

Նա հաստատել է, որ երկրում մտցվելու է բազմակուսակցական համակարգ, մշակվելու է ԶԼՄ-ների մասին նոր օրենք, պայքար է մղվելու կաշառակերության դեմ, անհրաժեշտություն կա ամրապնդելու ազգային միասնությունը. «Եթե մեզ հիմա պատերազմ պարտադրեն, մենք պատրաստ ենք դրան: Բարի գալուստ»,- ասել է Ալ-Ասադը:

«Սիրիայի ժողովրդի մաս կազմողները միշտ քայլում են գլուխը բարձր պահած: Ամեն օր մեր թշնամիները կազմակերպված և հրապարակայնորեն անում են ամեն ինչ, որպեսզի վնասեն Սիրիային: Մենք ընդունում ենք. նրանք ճիշտ ժամանակ էին ընտրել, սակայն սխալվել էին երկրի ընտրության հարցում. մեր ժողովրդի դեպքում խռովությունները չեն անցնում»: Ալ-Ասադը, սակայն, կոնկրետ անուններ չի նշել:

Ասադի ելույթը մի քանի անգամ ընդհատվել է բուռն ծափահարություններով, իսկ խորհրդարանի շենքի մոտ հավաքված է եղել մի քանի հազար մարդ` հաջակցություն գործող իշխանությունների:

Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում